Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղերձը Քաղաքացու օրվա կապակցությամբ
23.04.2020
Սիրելի՛ լոռեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները վերհիշելու և զգացողությունները վերականգնելու անհրաժեշտությունն է ամբողջացնում, համ ու բույր տալիս այս գեղեցիկ օրվան: Այսօր միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով և հաջողել ու վստահաբար հաջողելու ենք մեր բոլոր ձեռնարկներում:
Մենք հպարտությամբ կարող ենք ամրագրել, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորօրյա պայքարի ամենալուսավոր, ամենափառահեղ էջերից է:
Համերաշխության ու միասնականության գաղափարը, որը դրված է այս տոնակատարության հիմքում, վստահ եմ, կարևոր ուղերձ է մեզնից յուրաքանչյուրի համար տարվա բոլոր օրերին: