Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջիկայում կհայտարարվեն մարզի համար կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները
21.04.2020
Օրերս ընդունվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Ծրագրի շրջանակներում այս տարի Լոռու մարզում կհիմնանորոգվեն՝
Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 7 կմ է և անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚ ինչպես նաև՝
Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհը, որն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը: