Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 13.04–17.04.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ
20.04.2020
Տաշիր: Ինքնամեկուսացման մեջ գտնվող մեկ քաղաքացու Տաշիր համայնքի N 1 ՀՈԱԿ-ի և համայնքապետարանի կողմից տրամադրվել է սնունդ (բրինձ, շաքարավազ, լոբի, մուրաբա, ոսպ, երշիկ, յուղ, պանիր, կարագ, հնդկաձավար, մակարոն, ձու, հավի միս, հաց):
Մեկ քաղաքացու ևս (Անի թաղամաս, 1 բ/շ 10-ի 16 բնակարան) Տաշիր համայնքի N 1 ՀՈԱԿ-ի և համայնքապետարանի կողմից տրամադրվել է սնունդ (հաճար, բրինձ, շաքարավազ, թեյ, լոբի,բուսական յուղ, սպագետի, չորաբլիթ):
Դսեղ համայնքում համայնքի բնակիչ Գոռ Շեկոյանի կողմից տրամադրված 150 մլ տարաներով 96% սպիրտ է բաժանվել թվով 100 մանկուց հաշմանդամ ունեցող, թոշակառու ընտանիքներին:
ՀՀ կառավարության կողմից հատկացված սննունդը Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավորների կողմից բաշխվել է համայնքի թվով 15 անժառանգ թոշակառուների:
Սպիտակ: «FOCUS ON CHILDREN NOW» ԲՀԿ-ի կողմից Սպիտակ համայնքի թվով 110 սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվել է սննդօգնություն և հիգիենայի պարագաներ։
Գոգարան համայնքում նպաստառու 82 ընտանիքի Համբարձումյանների ընտանիք սոցիալական բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել է սննդօգնություն:
Սարահարթ համայնքում սոցիալապես անապահով 79 ընտանիքի Համբարձումյանների ընտանիք սոցիալական բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվել է սննդօգնություն:
Վանաձոր: «Արայիկ Աբրահամյան» անհատ ձեռներեցի կողմից համայնքում բնակվող անապահով միայնակ թոշակառու 10 ընտանիքի տրվել է սննդային փաթեթ:
Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից համայնքում բնակվող սոցիալապես անապահով 300 ընտանիքի տրվել է 8 կգ պարունակությամբ սնունդ՝ բանջարեղեն, բուսական յուղ, նպարեղեն:
Արզնու թռչնաֆաբրիկայի, Ռոզֆուդ ընկերության և Արկադի Սահակյանի (բարերար) կողմից տրամադրված սնունդը բաժանվել է Վանաձոր քաղաքի թվով 13 անապահով ընտանիքներին:
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ: