Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պահանջված ազոտական պարարտանյութի մի զգալի քանակություն արդեն իսկ մարզում է
15.04.2020
Լոռու մարզպետարանը, համագործակցելով հանրապետությունում պարարտանյութի ներկրմամբ զբաղվող մի շարք ընկերությունների հետ, ամենացածր գին ներկայացրած ընկերությունների ցանկը տրամադրել էր մարզի համայնքներին՝ առաջարկելով օգտվել ընձեռված հնարավորություններից:
Ընդհանուր առմամբ պահանջարկ էր ներկայացրել 28 համայնք:
Պահանջված ազոտական պարարտանյութի մի զգալի քանակություն արդեն իսկ մարզում է: Շուրջ 240 տոնն պարարտանյութ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների մասնակցությամբ արդեն իսկ բաշխվել է Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջանների մի շարք համայնքների:
Այսօր և վաղը ևս 245 տոննա պարարտանյութ կբաշխվի Տաշիրի, Թումանյանի, Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջանների համայնքներին:
Ստեծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նշում է մարզպետարանի գյուղատնետեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, ներկա պահին պահանջված ամողջ խմբաքանակն առկա չէ, հետևաբար ստացված պարարտանյութը համայնքների միջև կբաշխվի համամասնորեն՝ առաջիկայում լրացնելու պայմանով:
Գործընթացը նաև շարունակական բնույթ է կրելու, և նոր պահանջարկ լինելու դեպքում՝ այն ևս կբավարարվի: