Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արդեն իսկ հաստատվել է 2 սուբվենցիոն ծրագիր. գործընթացն առաջիկայում կընթանա մեծ թափով
14.04.2020
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզի Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» և Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրերը:
Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն դրամ, որից մոտ 5 մլն դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում, այդ թվում` խոտհնձիչ, եռախոփ գութան, կուլտիվատոր, հողաֆրեզ, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և խոտամամլիչ: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում յուրաքանչյուր տարի 20-25 տոկոսով կավելանա մշակվող վարելահողերի և հնձված խոտհարքների քանակը, կխթանվի կարտոֆիլագործությունը և անասնապահությունը, ավելի դյուրին կիրականացվեն հողամշակման աշխատանքները, ինչպես նաև կավելանան համայնքի բյուջեի մուտքերը` ի հաշիվ սարքավորումներով մատուցվող ծառայությունների:
Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 18.376.390 դրամ, որից մոտ 6.431.740 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերականգնել 594 գծ/մ երկարությամբ ջրատար, ինպես նաև վերանորոգել գոյություն ունեցող ջրթողը և կառուցել ևս 2 նոր ջրթող` հարթ փականներով: Արդյունքում կավելանա ոռոգվող հողերի մակերեսը` 30-35 հեկտարով, կնվազի ջրի կորուստը, ոռոգման ցանցից կօգտվի շուրջ 98 տնտեսություն:
Այսպիսով՝ այս տարվա համար ծրագրերի քննարկման ու հաստատման գործընթացի մեկնարկը տրված է, և Լոռու մարզի համար ևս հաստատվող ծրագրերը կհաջորդեն մեկը մյուսին՝ պայմանավորելով հաջորդող անհրաժեշտ գործողությունները՝ մրցույթների հայտարարում, գնումների գործընթաց, շինաշխատանքներ և այլն:
Ինչպես հայտնի է, 2020թ.-ի համար Լոռու մարզպետարանի հետևողական աշխատանքի շնորհիվ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է ներկայացվել 5.4 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ շուրջ 100 ծրագրային հայտ(2019թ.-ին 1.8 մլրդ դրամ ընհանուր արժողության 55 ծրագրի դիմաց): Ի դեպ, այս տարվա համար մարզի քաղաքային համայնքների մի մասը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ակտիվորեն պատրաստվում է օգտվել նաև ՄԱԶԾ/ԿԿՀ-ի աջակցությամբ իրականացվող բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման ծրագրի ընձեռած հնարավորություններից:
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի և մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց՝ քննարկելու ներկայացված հայտերի հետ կապված ընթացիկ հարցերը, ամրագրելու հստակ ժամկետներ: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ 31 ծրագրերի ամբողջական փաթեթներ ներկայացված են հաստատման, շուրջ 25 ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքներ գտնվում են լրամշակման փուլում, իսկ մյուսներն՝ ընթացքի մեջ են:
-Համավարակով պայմանավորված իրավիճակը չի կարող խոչընդոտել նախատեսված աշխատանքների իրականացմանը,-նշեց մարզի ղեկավարը,- այն քաղաքացիներն, ովքեր նախորդ տարիներին մեկնել են արտագնա աշխատանքի՝ արտերկրում շինարարական աշխատանքներով զբաղվելու նպատակով, այս տարի կարող են մնալ և շինարարությամբ զբաղվել հայրենի մարզում, ինչը կլրացնի նաև նախորդ տարի առաջացած աշխատուժի պահանջարկը:
Նա նաև հանձնարարեց ամենօրյա ռեժիմով շարունակել օգնել համայնքներին սուբվենցիոն հայտերի համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և ընթացիկ այլ հարցերում:
-Նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ինչ-ինչ պատճառներով չեն հասցնում իրականացնել աշխատանքները, ինչը և ժամկետների խնդիրներ է առաջացնում համայնքների համար և այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք օգնել թե՛