Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

13.04.2020

 06.04–10.04.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ
Փամբակ: Սմարթ-լայն ինտերնետ կապի ղեկավարությունը անապահով 3 բաժանորդի տրամադրել է սննդի փաթեթներ:
Պետության աջակցությամբ Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից 2 ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթներ(պարունակությունը` 1 կգ ալյուր, 1 կգ շաքարավազ, 200 գ սուրճ, 2.5կգ լոլիկ, 2 կգ խոզի միս):
Ձորագետ: Պետության աջակցությամբ Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից 2 միայնակ թոշակառուի տրամադրվել են սննդի փաթեթներ (պարունակությունը՝ ալյուր 1կգ, շաքարավազ 1կգ, սուրճ 200գ, լոլիկ 2.5կգ, խոզի միս 2 կգ):
Եղեգնուտ: Պետության աջակցությամբ Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից 4 անժառանգ միայնակ թոշակառուի տրամադրվել են սննդի փաթեթներ:
Վանաձոր: Արզնու թռչնաֆաբրիկայի, Ռոզֆուդ ընկերության և Արկադի Սահակյանի (բարերար) կողմից տրամադրված սնունդը բաժանվել է Վանաձոր քաղաքի թվով 107 անապահով ընտանիքի:
Մայր Աթոռի հովանավորությամբ Գուգարաց թեմի կողմից Լոռու մարզի թվով 250 ընտանիքի տրամադրվել են տարողունակ սննդի փաթեթներ:
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին «Տուշպա» ԱՁ-ի կողմից տրամադրվել է 10 հատ բարձ, «Քրիստինե Ասկիջյան» ԱՁ-ի կողմից՝ 20 հատ վերմակի ծրար, Լիլիա Աբրահամյանի կողմից՝ 28 հատ կանացի վերնահագուստ, Լալա Մանուկյանի կողմից շուրջ 25 անուն մաքրող միջոցներ,տնտեսական իրեր և հիգիենիկ պարագաներ:

Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06