Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
56 նոր պլանշետ հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով
07.04.2020
Կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Լոռու մարզպետարանին հատկացվել է 56 նոր պլանշետ, որոնք կտրամադրվեն մարզի թվով 24 համայնքների դպրոցների: Վերջիններիս կողմից ժամանակավոր օգտագործման նպատակով դրանք կտրվեն հեռավար դասապրոցեսին մասնակցելու համար տեխնիկական միջոցներ չունեցող, 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:
Օգտագործման անհրաժեշտության ավարտից հետո պլանշետները կվերադարձվեն դպրոցներին՝ հետագա տնօրինման նպատակով:
Գործընթացը կկրի շարունակական բնույթ: