Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի տարածքում ստեղծվել է 6 հսկիչ անցակետ
02.04.2020
Ինչպես հայտնի է, Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Լոռու մարզի տարածքում բնակչության շարժը վերահսկելու նպատակով ստեղծվել է 6 հսկիչ անցակետ:
Սահմանված անցակետերում դիտարկումներ է իրականացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեղերում, ճշգրտվել են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվել են անհրաժեշտ այլ գործողություններ:
Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի: