Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 23.03–27.03.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

30.03.2020

 Սպիտակ համայնք: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կողմից սնունդ է տրամադրվել թվով 87 շահառուի: Սպիտակի գեղարվեստի դպրոցի աշխատակիցների կողմից կարված 300 դիմակները բաշխվել են համայնքի թվով 180 բնակիչներին և ԷԳԱ խանութին:
Համայնքի բնակիչներ Աննա Հարությունյան և Աննա Աջամյան կողմից նվիրաբերվել է 300 հատ պաշտպանիչ բժշկական դիմակ, որոնք տրամադրվել են ԷԳԱ սուպերմարկետի աշխատակիցներին, խանութի առաքիչներին և հաճախորդներին: «Աբելյան»Դ/Ձ-ի կողմից բարեգործական հիմունքներով կարված դիմակներ են նվիրաբերվել՝ Սպիտակի համայնքապետարանին (150 հատ), «Սպիտակ» ԲԿ-ին( 100 հատ), Սպիտակի պոլիկլինիկային(100 հատ), ՀՀ ՈԼՄՎ Սպիտակի բաժնին(150 հատ), «Գուգարք» ԿՊ ՊՓԲԸ -ին (200 հատ), Վանաձորի ԲԿ-ին(200 հատ)։
Աննա Աջամյանի, Աննա Հովհաննիսյանի և Լիլիթ Ղուկասյանի կողմից կարված դիմակները՝ թվով 150 հատ, նվիրատվությամբ բաժանվել են համայնքի խոցելի խմբերին։
Վանաձոր համայնք: Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի կողմից կենտրոն հաճախող և տնային խնամք ստացող 164 միայնակ և հաշմանդամություն ունեցող թոշակառուներին տրվել է սնունդ:
Վանաձորի համայնքապետարանի կողմից մանկապարտեզների սնունդը տրամադրվել է Ուսանողական փող. թիվ 14 և Երևանյան խճուղի թիվ 90 հանրակացարաններում բնակվող անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու համարվող թվով 55 ընտանիքների, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու համարվող Սանկտ Պետերբուրգի տնակային ավանի թվով 60 ընտանիքների:
Գյուլագարակ համայնքի 20 միայնակ ծերերի «Աստղիկ» ԲԿ-ի կողմից տրամադրվել է օգնություն սննդի տեսքով:
Շահումյան համայնքի թվով 10 բնակչի հատկացվել է սոցիալական օգնություն՝ յուրաքանչյուրին 15000-ական դրամ:

Տաշիր քաղաքի ինքնամեկուսացման մեջ գտնվող մեկ բնակչի Տաշիր համայնքի N 1 ՀՈԱԿ-ի և համայնքապետարանի կողմից տրամադրվել է սնունդ (բրինձ, շաքարավազ, թեյ, ոլոռ, հյութ, պանիր, կարագ, հնդկաձավար, մակարոն, կոնֆետ, բուսայուղ, կարտոֆիլ, խնձոր, ձու, թթվասեր, հավի միս, հաց):
Ստեփանավան համայնքի 14 սոցիալապես անապահով ընտանիքի բաշխվել է մանկապարտեզների չօգտագործված սնունդը:
Տեղեկատվության տրամադրումը կկրի շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06