Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշտադիտարկում խանութներում

25.03.2020

 Պարետի ցուցումով մարզում գործունեություն ծավալող խոշոր առևտրային կետերին ևս, ինչպես արդեն հայտնել ենք,մարզպետարանի կողմից տրամադրվել են անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ,ախտահանիչ նյութեր, և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականով վերահսկվում է դրանց օգտագործման պարբերականությունը:
Ախտահանող նյութեր(քլոր, ալկոգել), դիմակներ և ձեռնոցներ են տրամադրել Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդում և Տաշիրում գործող ընկերություններին:Ցուցումներ են տրվել նաև ախտահանող միջոցների օգտագործման վերաբերյալ:
Այսօր Լոռու մարզպետարանի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել մարզկենտրոնի խոշոր մթերային խանութներում՝ ախտահանիչ նյութերի և կանխարգելիչ այլ միջոցառումները վերահսկելու նպատակով: Նման այցելություններ կատարվելու են ամենօրյա պարբերականությամբ:
Միաժամանակ վերահսկվել է Պարետի մարտի 24-ի թիվ 14 որոշմամբ հաստատված տնտեսական գործունեության սահմանափակումների կիրառելիությունը:
Սահմանափակումների վերաբերյալ որոշումը այստեղ` https://www.gov.am/files/docs/3967.pdf :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06