Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

23.03.2020

 Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Ա. Մխիթարյանը ներկայացրեց մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզի տարածքում իրականացվող կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված կանխարգելիչ գործողությունները: Նա տեղեկացրեց, որ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները մարզային և ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տրամադրում են անհրաժեշտ նյութեր և պարագաներ՝ այդ թվում՝ ախտահանիչ միջոցներ, դիմակներ, ձեռնոցներ՝ սահմանված կարգի համաձայն ամենօրյա պարբերականությամբ ախտահանում կատարելու ցուցումով: Մարզի ղեկավարը հանձնարարեց ամենօրյա ուշադրության տակ առնել ոչ միայն միջհամայնքային, այլև ներհամայնքային երթուղիները, ինչպես նաև տաքսի ծառայությունները: Այս գործընթացում կներգրավվեն նաև մարզպետարանում գրանցված կամավորները:
Գ. Մարկոսյանը տեղեկատվություն ներկայացրեց քաղաքային համայնքների բարձրահարկերի լիֆտերում իրականացվելիք ախտահանման աշխատանքների վերաբերյալ: Նա հայտնեց, որ մարզպետարանը սկզբի համար դարձյալ անհրաժեշտ նյութեր կտրամադրի այդ գործընթացն իրականացնելու նպատակով և ցուցում՝ հետագայում այդ նյութերը ձեռքբերելու և գործընթացը անհրաժեշտ պարբերականությամբ իրականացնելու համար:
Հանձնարարական է տրված նաև կանգառների ամենօրյա ախտահանում իրականացնելու վերաբերյալ, որը ևս կվերահսկվի:
Պարետի ցուցումով մարզում գործունեություն ծավալող փակ տարածքներում գործող թվով 10 խոշոր առևտրային կետերի ևս մարզպետարանի կողմից կտրամադրվեն անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ, և դարձյալ կվերահսկվի դրանց օգտագործման պարբերականությունը:
Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականով ամենօրյա վերահսկողության ներքո են նաև մարզի արտադրական ձեռնարկությունները:
Ինչ վերաբերում է օնլայն դասապրոցեսին, ապա մարզի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծություն կկատարվի, թե քանի դպրոց է իրականացնում հեռավար դաս և որքան երեխա է ներգրավված դասապրոցեսում: Փոխմարզպետի առաջարկությամբ անհրաժեշտության դեպքում դա կիրականացվի նաև օնլայն տարբերակով՝ անանուն հարցումների միջոցով:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև ընթացիկ այլ խնդիրների, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06