Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Լոռու մարզպետարանն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով
19.03.2020
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ Լոռու մարզպետարանը առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:
Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:
Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ marzpet.lori@mta.gov.am, lori@mta.gov.am, lori.qartughar@mta.gov.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ https://e-request.am/hy/ միջոցով։
Աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, կարող եք զանգահարել՝ դիմումների վերաբերյալ հարցերի դեպքում՝ (0322) 2-31-99 և քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հարցերի դեպքում՝ (0322) 4-35-33 հեռախոսահամարներին: