Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր Լոռու մարզպետարանի և «Առողջ Հայաստան» սոցիալական զարգացման հիմնադրամի միջև

13.03.2020

 Այսօր Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Առողջ Հայաստան» սոցիալական զարգացման հիմնադրամի միջև՝ ի դեմս հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանի կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով համագործակցելու «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում առողջապահության զարգացում» նախաձեռնության շրջանակներում համայնքային կյանքի ակտիվացման նպատակով մշակված և ներդրված ծրագրերի տիրույթում:
Կարևորելով նախաձեռնությունը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, այս համագործակցությունը լայն հնարավորություն կընձեռի առավել զարգացնելու առողջապահական համակարգը մարզի գյուղական համայնքներում՝ տարաբնույթ ծրագրերի ներդրմամբ և ֆինանսական միջոցների ներգրավմամբ:
-Այս ծրագիրը նման է «Դասվանդիր Հայաստան» ծրագրին, եթե առաջինի դեպքում ուսուցիչներն են ներգրավվում ծրագրում, ապա այս դեպքում՝ բուժաշխատողները՝ հատկապես գյուղական համայնքների առաջնային օղակներին նոր շունչ հաղորդելու նպատակով: Եվ ուրախալի է, որ Լոռու մարզն այս դեպքում հանդիսանում է որպես պիլոտային,-ասաց մարզպետը:
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը արդյունավետ ընթացք կունենա և լուրջ արդյունքներ կգրանցի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:32:06