Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 9-րդ տարելիցի օրը
11.03.2020
Այս տարի ևս մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 9-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:Հոգևոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ:
Ներկաները հարգեցին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Մարզի ղեկավարն իր խոսքում մասնավորապես նշեց, որ
Ճապոնիայի ժողովուրդը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին ու սա ևս մեկ առիթ է, հավաստելու, որ հայերս նույնպես պատրաստակամ ենք աջակցելու ու համագործակցելու Ճապոնիայի հետ՝ ամենատարբեր ուղղություններով:
«Հայ-ճապոնական համագործակցությունը տարիների պատմություն ունի: Վստահ եմ, որ երկու երկրների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերություններն այսուհետ առավել ամուր են լինելու»,-ասաց նշեց Ա. Ղուկասյանը:
Նախարար Ֆ. Ցոլակյանն իր հերթին զորակցության խոսքեր հղեց արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին:
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը: