Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բնակիչներ են դիմում նաև ներդրումներ իրականացնելուն աջակցելու խնդրանքով
27.02.2020
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ հաղորդակից դառնալով ավելի քան մեկ տասնյակ բնակիչների խնդիրներին:
Թեև հարցերի մեծ մասը դարձյալ սոցիալական բնույթի էին՝ ֆինանսական աջակցության, առողջապահական, բնակարանային պայմանների բարելավման և այլն, սակայն ուրախացնող է, երբ բնակիչներ են դիմում՝ ներդրումներ իրականացնելուն աջակցելու խնդրանքով: Վանաձորի բնակիչն Աշոտ Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալին տեղեկացրեց, որ ընկերոջ հետ նախատեսում է ինտենսիվ այգիներ հիմնել՝ այգեգործությամբ զբաղվելու նպատակով: Սեփական հողտարածք ունի, սակայն մի փոքր պակասում է:
-Եթե վստահ լինենք, որ գործընթացն սկսված է, անպայման կօժանդակենք,-ասաց Գ. Մարկոսյանն՝ առաջարկելով առայժմ հողատարածք վարձակալել 3 տարի, հետագայում հաջողելու դեպքում՝ նաև ավելի երկարաժակետ:
Մարզպետի տեղակալին դիմեցին նաև քաղաքացիներ, ովքեր վստահեցնում էին, որ բնակարան են կորցրել երկրաշարժի հետևանքով, սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրից» կամ պատշաճ փոխհատուցում չեն ստացել: Գ. Մարկոսյանը նրանց առաջարկեց իրավունքը վերականգնել դատական կարգով:
Մի շարք այլ հարցերի վերաբերյալ փոխմարզպետն առաջարկեց դիմումներ ներկայացնել, որոնց ընթացք կտրվի օրենքով սահմանված կարգով: