Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է եռօրյա առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի օրվան և զոհված զինծառայողների հիշատակին
24.02.2020
Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ փետրվարի 24-ին մեկնարկել է Լոռու մարզի հիմնական դպրոցների եռօրյա առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի օրվան և զոհված զինծառայողների ու մասնավորապես՝ թիվ 6 դպրոցի սան հանդիսացող հերոսների իշատակին:
Առաջնությանը մասնակցում են 12 թիմեր Վանաձորի, Ալավերդու և Տաշիրի դպրոցներից:
Նրանց և դահլիճում ներկա զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին մարզի ղեկավարի և իր անունից ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
-Հերոսաբար նահատակված հայորդիների հիշատակը միշտ վառ է մեր սրտերում, և նմանատիպ միջոցառումները ևս մեկ առիթ են գլուխ խոնարհելու նրանց սխրանքի առջև,-ասաց Գ. Մարկոսյանը՝ կարևորելով միջոցառումը նաև առողջ ապրելակերպի մասսայականացման առումով:
Առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցույթները կանցկացվեն և արդյունքները կամփոփվեն փետրվարի 26-ին: