Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բարձր գնահատեց Մարգահովիտ համայնքում 2019թ. իրականացաված աշխատանքները
20.02.2020
Մեկնարկել է մարզի համայնքների ղեկավարների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացը, և այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ ներկա գտնվեցին Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանի կողմից ներկայացվող 2019թ. հաշվետվությանը:
Ս. Անանյանը հանգամանորեն ներկայացրեց նախորդ տարի համայնքում իրականացված աշխատանքները, հարկերի հավաքագրման ցուցանիշները՝ բոլոր հարկատեսակների գծով, ծախսերը:
Ամփոփելով կատարցված աշխատանքը՝ մարզի ղեկավարը բարձր գնահատեց համայնքի ղեկավարի նվիրումը, ջանացավությունը Մարգահովիտի և բնակիչների նկատմամբ, թափանցիկ աշխատաոճը:
-2019թ. հարկերի հավաքագրման կատարողականը Մարգահովիտում կազմել է 101.5 տոկոս, ինչը խոսում է համայնքի ղեկավարի նկատմամբ բնակիչների վստահության մասին: Համայնքում նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք և «Էյ-ՍԻ-ՓԻ» ընկերություն համատեղ ներդրմամբ իրականացվել են 95 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, այս տարի նախատեսված է երկու ծրագիր՝ 43 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: 2020թ. 2019թ. համեմատությամբ շուրջ 10 մլն դրամով ավելացել է նաև պետության կողմից համայնքին տրվող դոտացիան, ավելի քան 6 մլն դրամ ևս կհատկացվի աշխատավարձերի փոխհատուցման նպատակով: Համայնքի համար 2019թ.-ին մեկ կարևոր հարց նույնպես լուծվեց՝ հիմնանորոգվեց Մ8 ճանապարհը,-ասաց մարզպետը վստահեցնելով, որ 1.5 տարվա ընթացքում արձանագրված մեծածավալ ձեռբերումները տարեցտարի կրկնապատկվելու և եռապատկվելու միտում ունեն:
-Նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով մարզում իրականացրեցինք 55 ծրագիր՝ 1 մլրդ 818 մլն դրամ ընդհանուր արժեքով, այս տարի 102 ծրագիր է ներկայացվել՝ շուրջ 3 անգամ ավելի մեծ արժեքով: Պետության հնարավորությունները տարեցտարի ավելանալու են և դրանք օգտագործվելու են հանուն մեր երկրի շենացման,-ասաց մարզպետը:
Նա պատասխանեց նաև բնակիչների հարցերին: