Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԳՎ-ներ՝ ևս 8 ընտանիքի

20.02.2020

 Փետրվարի 19-ին Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը հերթական Բնակարանների գնման վկայագրերը(ԲԳՎ) հանձնեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող Գուգարք և Դարպաս համայնքների թվով 8 ընտանիքի(յուրաքանչյուր համայնքից չորսական):
Մարզպետի խորհրդականը, ով նաև համակարգում է գործընթացը, մարզի ղեկավարի և իր անունից շնորհավորելով ընտանիքներին, ներկայացրեց նաև ԲԳՎ-ի միջոցով բնակարանների ձեռքբերման կարգը և պայմանները:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզին հատկացված 674 մլն 782 հազ. դրամի շրջանակներում ԲԳՎ-ներ կհաձնվեն ծրագրի շահառու հանդիսացող ընդհանուր թվով 121 ընտանիքի, որոնք նախորդ տարի իրականացված հարցումների արդյունքում նախընտրել էին վկայագրերի միջոցով բնակարանների ձեռքբերման տարբերակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 16:15:36