Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 21 ԴՊՐՈՑԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ

19.02.2020

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր և այս գեղեցիկ առիթով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցում՝ անակնկալ մատուցելով դպրոցի առաջին դասարանցիներին: Անդրեյ Ղուկասյանը գրքեր նվիրեց առաջին դասարանցիներին՝ շնորհավորելով տոնի առթիվ և մաղթելով բարի ուսումնառություն: Մարզի ղեկավարը երեխաներին հորդորեց լավ սովորել՝ դառնալով հայրենիքի համար արժանի սերունդ:
-Վաղվա մեր երկրի ապագան ձեր ձեռքերում է, պետք է շատ լավ սովորեք, այլընտրանք պարզապես չկա,- ասաց մարզպետը:
Երեխաները բանաստեղծություններ արտասանեցին և նշեցին, որ նույն օրը նաև օրվա խորհրդին նվիրված միջոցառման են մասնակցելու:
Այս դպրոցում ևս մարզպետի նախաձեռնությամբ իրականացված դպրոցների միջոցների վերաբաշխման արդյունքում փոխվել են պատուհանները, ինչը նպաստել է դպրոցի ջերմախնայողությանը:
Անդրեյ Ղուկասյանը դպրոցի տնօրենին հանձնարարեց գույքագրել բոլոր խնդիրները, որոնց հետ կապված կկատարվեն նաև նախագծանախահաշվային աշխատանքներ՝ ՀՀ կառավարությանը ներկայացնելու նպատակով:
- ՀՀ վարչապետի հանձնարարությամբ գույքագրվում են բոլոր դպրոցների խնդիրները, պատրաստվում են նախագծեր՝ ըստ առաջնահերթության դրանք լուծելու նպատակադրմամբ,-ասաց նա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 16:15:36