Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԳՎ-ներ հանձնվեցին Լեռնանցք համայնքի ևս 12 շահառու ընտանիքի

18.02.2020

Փետրվարի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լեռնանցք համայնքում Բնակարանների գնման վկայագրեր(ԲԳՎ) հանձնեց համայնքի թվով 12 շահառու ընտանիքի:
Համայանքի ևս երկու ընտանիք վկայագրերն ստացել էին օրեր առաջ:
Այսպիսով՝ արդեն իսկ հանձնվել է ընդհանուր թվով 33 ԲԳՎ:
Ինչպես հայտնի է, 2019 թ. պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին 1 մլրդ 291մլն 572 հազ. դրամն ուղղվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի(ԲԳՎ) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից՝ 674 մլն 782 հազ. դրամը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
Մարզի ղեկավարը, շնորհավորելով ընտանիքներին երկար սպասված ձեռբերման առթիվ, ափսոսանք հայտնեց, որ ավելի քան 30 տարի անց է հնարավոր եղել լուծել նրանց բնակապահովման խնդիրը.
-Թեև Նոր Հայաստանի իշխանությունը պատասխանատվություն չի կրում այս իրավիճակի համար, սակայն ինքներդ էլ տեսնում եք, թե այս փոքր ժամանակահատվածում ինչքան մեծածավալ աշխատանք է կատարվել նաև երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների խնդիրների լուծման ուղղությամբ: ՀՀ վարչապետը և կառավարությունը վճռական են այս հարցում և այս ու որոշ չափով նաև հաջորդ տարվա ընթացքում խնդիրն ամբողջապես լուծում կստանա,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Մարզի ղեկավարը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով համակարգում է գործընթացը, ներկայացրեցին ԲԳՎ միջոցով բնակարանների ձեռքբերման կարգը և պայմանները:
Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց նաև բնակիչների կողմից բարձրացրած մի շարք անձնական բնույթի և համայնքին առնչվող հարցերի: Նա նշեց, որ նախորդ տարի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը շուրջ 125 տոկոս է եղել, ինչն, ըստ նրա, խոսում է համայնքի ղեկավարի նկատմամբ վստահության մասին և արդյունքն այն է, որ համայնքն այս տարի ներկայացրել է 3 սուբվենցիոն ծրագիր՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:
Մարզպետն այցելեց նաև «Երկարաշարժի հետևանքով բնակարան կորցրած շահառուների բնակապահովման ծրագրի» իրականացման նպատակով նախորդ տարվա ընթացքում կառուցված 8 և շինարարության ընթացքի մեջ գտնվող 4 կիսակառույց տներ՝ ուսումնասիրելով իրականացված աշխատանքները և շնորհավորելով նորամուտ տոնած ընտանիքներին: Հիշեցնենք, որ այս տները կառուցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Լոռու մարզպետարանի և «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի համագործակցության արդյունքում՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Այսուհանդերձ այս համայնքում դեռևս բնակարանի իր հերթին է սպասում ևս 8 ընտանիք, որոնք նախընտրել են բնակելի տների կառուցման տարբերակը: Մարզպետի վստահեցմամբ, նրանց տների կառուցման մեկնարկը կտրվի այս տարի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 16:15:36