Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լաբորատոր հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են. հայտնաբերվել են անաերոբ ինֆեկցիայի հարուցիչներ
14.02.2020
Ինչպես նախապես հայտնել էինք, Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրում խոզերի անկման պատճառները պարզելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի համապատասխան մասնագետները դեպքի վայրում անկված խոզերից կատարել էին նմուշառումներ և ուղարկել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»՝ լաբորատորիա փորձաքննություն կատարելու նպատակով:
Լաբորատոր հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են. ինչպես տեղեկացանք, հայտնաբերվել են անաերոբ ինֆեկցիայի հարուցիչներ:
Համաձայն մարզային անասնաբուժական ծառայության մասնագետների կողմից տրամադրված տեղեկատվության, վերոնշյալ ինֆեկցիայի առաջացման և տարածման պատճառը խոզերի ոչ ճիշտ պահվածքի արդյունք է (հիգիենիկ պայմանների բացակայություն, կենդանիների խիտ տեղաբաշխում):
Հիվանդության չտարածման և կանխարգելման նպատակով Աքորի բնակավայրում Լոռու մարզպետարանի, համայնքապետարանի, ինչպես նաև մարզային սննդամթերքի անվտանգության ծառայության համապատասխան մասնագետների հրահանգով, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ կենդանիներին փակ տարածքում պահելու, մորթն արգելելու, անկված կենդանիները բնակավայրից հեռու անասնագերեզմանոցում թաղելու, համապատասխան ախտահանիչ նյութերով վարակի օջախները ախտահանելու, կողմնակի մարդկանց շարժը վարակի տարածքում արգելելու և այլն: