Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուրախալի է, երբ քաղաքացիները մտահոգ են լինում նաև համայքնային խնդիրներով. մարզպետի տեղակալն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

13.02.2020

 Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից անցկացված քաղաքացիների հերթական ընդունելությանը փոխմարզպետին դիմեցին ոչ միայն անձնական բնույթի, այլև համայնքային խնդիրներով: Շամուտ գյուղի բնակչուհի Մանե Կիրակոսյանն, ով «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով ներկայում դասավանդում է Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում, մտահոգված լինելով դպրոցի գազաֆիկացման խնդրով, նախաձեռնություն է ցուցաբերել, որպեսզի դպրոց, համայնք, «Դասավանդիր Հայաստան» համագործակցության արդյունքում հնարավորություն լինի գազաֆիկացնելու դպրոցը՝ լուծելով նաև ջեռուցման խնդիրը: Մանեն այս հարցում ակնկալում էր նաև մարզպետարանի աջակցությունը: Շնորհակալություն հայտնելով համայնքի ու դպրոցի համար մտահոգ լինելու և նախաձեռնություն ցուցաբերելու համար՝ Գ. Մարկոսյանը պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկել մարզի ղեկավարի հետ և անպայման լուծման ուղիներ առաջարկել:
Մարզպետի տեղակալին դիմեցին նաև առողջապահական, ֆինանսական և մի շարք այլ հարցերով, որոնց լուծումներ տրվեցին օրենքով սահմանված կարգով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59