Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲԳՎ-ներ հանձնվեցին աղետի հետևանքով բնակարան կորցրած 11 շահառուների
13.02.2020
ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թ. բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով 1,291,572.0 հազ. դրամ ուղղվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի(ԲԳՎ) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից՝ 674,782.0 հազ. դրամը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ԲԳՎ-ներ հանձնեց Լեռնապատ(2 ընտանիք), Սարամեջ(2 ընտանիք), Լուսաղբյուր, Եղեգնուտ, Մարգահովիտ, Սարահարթ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Լեռնանցք համայնքների(1-ական) ընտանիքների՝ ընդհանուր թվով՝ 11:
Շնորհավորելով ընտանիքներին՝ մարզի ղեկավարը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ բնակարաններ ձեռքբերելու հնարավորություն նրանց տրվում է ավելի քան 30 տարի անց.
- ՀՀ վարչապետի դիրքորոշումը խնդրի շուտափույթ լուծման հարցում հստակ է, և կարճ ժամանակահատվածում, ինչպես տեսնում եք, լուրջ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ: 2020թ ևս միջոցներ կհատկացվեն, և հնարավորություն կունենանք լուծելու աղետի հետևանքով բնակարան կորցրած բոլոր շահառուների խնդիրները,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, նույնպես շնորհավորելով ընտանիքներին, ներկայացրեց ԲԳՎ միջոցով բնակարանների ձեռքբերման կարգը և պայմանները: