Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել

07.02.2020

  Փետրվարի 6-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում կազմակերպվել է Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի, Առողջապահության և uոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Համբարձումյանի, Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասաուն Խեչումյանի հանդիպումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական պաշտպանության ծրագրի ղեկավար Արմենուհի Հովակիմյանի, կրթության ծրագրի ղեկավար Ալվարդ Պողոսյանի, Կրթության ծրագրի համակարգող Մայա Սիմոնյանի հետ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, նշեցին, որ նախորդ տարի Լոռու մարզպետարանում կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կազմակերպությունը շարունակել է Թումանյանի տարածաշրջանում իրականացնել մի շարք ծրագրեր: Նրանք ներկայացրեցին 2018-2019 թվականների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթության և սոցիալական ծրագրերի բաժինների կողմից իրականացված ծրագրերը, այն է՝ այլընտրանքային մոդելով նախադպրոցական ծառայության հիմնում Թումանյան համայնքի 4 բնակավայրերում, որոնք լիարժեք գործում են, այլընտրանքային մոդելով նախադպրոցական ծառայության հիմնում Ալավերդի համայնքի 3 բնակավայրերում՝ Ջիլիզա, Կաճաճկուտ և Ծաղկաշատ(վերանորոգման և կահավորման աշխատանքները ավարտված են, իսկ վերապատրաստումներն ընթացքի մեջ են), հաշմանդամություն ունեցող երեխաների համար ընդլայնված խնամքի ծառայության հիմնում Ալավերդու 6-րդ մանկապարտեզում՝ վերանորոգումը, կահավորումն ու վերապատրաստումներն ավարտված են:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ծառայությունների պահպանման, դրանց հետագա գործունեության հետ կապված, իրավական և ֆինանսական մի շարք հարցեր:
Առաջիկայում արդեն հնարավոր կլինի իրականացնել այլընտրանքային մանկապարտեզների բացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 16:15:36