Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանը անվերապահ աջակցություն է ցուցաբերում մարզի զարգացմանը միտված ծրագրերին

05.02.2020

 Փետրվարի 4-ին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հյուրընկալել էր Վանաձորի ՀԿ կենտրոնի ներկայացուցիչներ Սյուզան Հովսեփյանին և Արտաշես Սերգոյանին:
Վերջիններս տեղեկացրեցին, որ նախորդ տարի Դսեղում անցկացված «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնը, որը կազմակերպվել էր ՀԿ կենտրոնի ջանքերով, ամենամյա դարձնելու նպատակ ունեն և այդ հարցում այս տարի ակնկալում են նաև Լոռու մարզպետարանի աջակցությունը:
-Այս փառատոնը ևս կարող է դառնալ Դսեղի ավանդական տոնակատարություններից մեկը, և դեպի մարզ բերել բազմաթիվ զբոսաշրջիկների,-նշեց Սյուզան Հովսեփյանը:
Գ. Մարկոսյանը, ողջունելով նախաձեռնությունը մարզի ղեկավարի և իր անունից, նշեց, որ զբոսաշրջությունը մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է, և հետևաբար արժանանում է մարզային իշխանությունների անվերապահ աջակցությանը: Նա նշեց, որ փառատոնի շրջանակներում իրականացվելիք մշակութային միջոցառումների մասով մարզպետարանը միանշանակ կերպով պատրաստակամ է սատարելու ամենաբարձր մակարդակով, ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա փոխմարզպետն առաջարկեց ամբողջական ծրագիր ներկայացնել՝ հնարավորություն տեսնելով այն դիտարկելու մարզպետարանի կողմից իրականացվող մշակութային ծրագրերի համատեքստում: Նա նաև առաջարկեց ներգրավել փառատոնին մասնակցող համայնքների որոշակի ներդրումը:
ՀԿ կենտրոնի ներկայացուցիչները նշեցին, որ Դսեղ համայնքի վարչական տարածքում նախատեսում են նաև զիպլայն գործարկել և այս հարցում ևս ակնկալում են մարզպետարանի աջակցությունը.
--Ներդրումային ցանկացած ծրագիր միանշանակ խրախուսվում է մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից: Մենք պատրաստակամ ենք անելու ամեն ինչ, որպեսզի ծրագիրը հնարավորինս շուտ իրականություն դառնա,-նշեց փոխմարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36