Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կներկայացվի 43 համայնքի 102 ծրագիր

05.02.2020

 Սուբվենցիոն ծրագրերի հայտերի հավաքագրման և մշակման նպատակով Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ, վերջին շտկումներն է իրականացնում՝ ծրագրերը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ուղարկելուց առաջ:
Անցած օրերին, գիշերուզօր, մասնագիտական թիմն աշխատել է՝ ջանք ու եռանդ չխնայելով, որպեսզի ծրագրային հայտերը կազմված լինեն առանց թերացումների: Վերջնարդյունքում նախարարությանը կներկայացվի մարզի թվով 43 համայնքի 102 ծրագիր:
Հիշեցնեն, որ 2018թ.-ին իրականացված ծրագրերի թիվն ընդամենը 26 էր, իսկ նախորդ տարի՝ 55:
Շնորհիվ մարզի ղեկավարի կողմից ցուցաբերված հետևողական վերաբերմունքի, աշխատանքային խմբի կողմից իրականացված բացատրական աշխատանքների և մասնագիտական լուրջ աջակցության զգալիորեն ընդլայնվել է նաև համայնքների մասնակցության աշխարհագրությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36