Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետության կողմից առաջարկվող գյուղատնտեսական աջակցության ծրագրերից առավել ակտիվորեն օգտվելու նպատակադրմամբ

04.02.2020

 Նախորդ տարեվերջին Լոռու մարզպետարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությամբ մարզի անասնաբույժների վերապատրաստման դասընթացներ անցկացվեցին բուհի Վանաձորի մասնաճյուղ գործուղված դասախոսների կողմից, ինչը շատ դրական պրակտիկա հանդիսացավ՝ ի նպաստ մարզի անասնաբույժների գիտելիքների հարստացման:
Համալսարանի թվով 4 ֆակուլտետների դեկաններ նաև հանդիպում-քննարկում ունեցան մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ: Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու ձևավորված համագործակցությունն՝ արդեն 2020թ.-ին դասընթացների նոր փուլ սկսելով մարզի գյուղատատեսների գիտելիքները հարստացնելու նպատակադրմամբ:
Այս տարի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից դասընթացներ կազմակերպելու նախաձեռնություն արդեն իսկ ցուցաբերվել է:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գրությամբ դիմել է համալսարանի ռեկտորին՝ առաջարկելով մայր բուհից գործուղված դասախոսների կողմից վերապատրաստումների նոր փուլ անցկացնել՝ «Կաթնային և մսակաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր կենդանիների, (մասնավորապես տոհմային զտացեղ) կերակրում, խնամք և պահվածք», ինչպես նաև՝ «Ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, պահանջվող սանիտարահիգիենիկ պայմաններում իրականացվող կթի կազմակերպում: Մինչև կաթի մթերումը, կաթի ճիշտ պահպանման և պահեստավորման պահանջներ» թեմաներով, որին կմասնակցեն մարզի ֆերմերները:
Այսպիսի դասընթացները հնարավորություն կընձեռեն նրանց առավել ակտիվորեն և խելամիտ կերպով օգտվելու պետության կողմից առաջարկվող գյուղատնտեսական աջակցության ծրագրերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00