Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շինարարական ծավալներն այս տարի աննախադեպ են լինելու. հետևաբար կրկնապատկվելու է թե՛ աշխատանքը և թե՛ այդ աշխատանքներն անթերի իրականացնելու պատասխանատվությունը

03.02.2020

 Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի հավաքագրման և մշակման նպատակով Լոռու մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ: Թիմը կիրակի օրը՝ մինչև ուշ երեկոյան, աշխատանքներ է իրականացրել համայնքներից հայտերի հավաքագրման և դրանք պահանջված չափանիշերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այսօր դրանք ներկայացվում են մարզի ղեկավարի ուշադրությանը:
Այս տարի նախնական հայտերի թիվն աննախադեպ է և իհարկե ուրախացնող. արդեն փետրվարի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կներկայացվի ավելի քան 100 ծրագրային հայտ, մինչդեռ 2018թ.-ին իրականացված ծրագրերի թիվն ընդամենը 26 էր, իսկ նախորդ տարի՝ 55:
Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ դրանք քննարկվեցին առանձին-առանձին: Ծրագրային հայտերի վերաբերյալ մարզի ղեկավարը հայտնեց իր նկատառումները, դիտողություններն՝ ընդգծելով ու կարևորելով ակտիվ համայնքների ղեկավարների ավելի շատ ծրագրեր իրականացնելու նախաձեռնողականությունը, պատրաստակամությունն ու անհանդուրժելի համարելով հատկապես որոշ խոշոր համայնքների պասսիվությունը: Նա հանձնարարեց է կրկին զրուցել անգործություն ցուցաբերող համայնքների ղեկավարների հետ.
-Բնակիչները նաև այսկերպ կարող են հետևություններ անել՝ ինչքանով են համայնքների ղեկավարները պատրաստակամ ու ջանացավ իրենց բնակավայերի խնդիրների լուծման, համայնքների զարգացման հարցում,-ասում է Անդրեյ Ղուկասյանը և ապա ավելացնում.
-Շինարարական ծավալներն այս տարի աննախադեպ են լինելու՝ հետևաբար կրկնապատկվելու է թե՛ աշխատանքը և թե՛ այդ աշխատանքներն անթերի իրականացնելու պատասխանատվությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59