Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցանակակիրները մարզի ղեկավարի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով

03.02.2020

 Փետրվարի 2-ին Վանաձորի Օլիմպիական հերթափոխի և մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցում Լոռու մարզպետարանի և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվեց Լոռու մարզի սամբոյի պատանիների ընտրական առաջնությունը, որի նպատակը մարզում սամբո մարզաձևի մասսայականացումը և զարգացումը, մարզիկների սպորտային վարպետության կատարելագործումը և ուժեղագույն մարզիկների հայտնաբերումն էր՝ մարզային հավաքական թիմ ձևավորելու հեռանկարով:
Առաջնությանը մասնակցում էին Լոռու մարզի մարզական կազմակերպությունների, մարզադպրոցների և մարզական ակումբների 2002-2004թ.թ. ծնված պատանիներ և աղջիկներ:
Մրցաշարի մասնակցներին իրենց ներկայությամբ ոգևորում էին նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մազպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Բոլոր մրցանակակիրները մարզի ղեկավարի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված մարզիկներն իրավունք ստացան մասնակցելու հանրապետական մրցաշարին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36