Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրում կընդգրկվեն նաև Վանաձոր և Սպիտակ համայնքները
31.01.2020
Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը, թեև մեկնարկել է 2017թ.-ին, սակայն ծրագրից ինչ-ինչ պատճառներով դուրս մնացած Վանաձոր և Սպիտակ համայնքներին հնարավորություն կտրվի օգտվելու ընձեռված հնարավորություններից, քանի որ, հաշվի առնելով ծրագրի հաջող փորձը, Եվրոպական միությունը զգալի միջոցներ է նախատեսել դրա շարունակականությունը ապահովելու և նոր համայնքներ ընդգրկելու նպատակով: Այն է՝ տրամադրված մեթոդական աջակցության շնորհիվ մշակելու համայնքների տնտեսական զարգացման պլան՝ հետագա փուլերում արդեն դրամաշնորհային ծրագրերից օգտվելու հեռանկարով: Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» քարտուղարություն Հայաստանի նախագծի համակարգող Սևակ Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցում էին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը և Վանաձորի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի հաջող ընթացքն ու արդյունքները՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու նաև Վանաձորին և Սպիտակին, որոնք ունեն զարգացման մեծ հեռանկարներ՝ մշակելու տնտեսական զարգացման ռազմավարություն: Գ. Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց նման հնարավորություն ընձեռելու համար:
-Մեր ցանկությունն է, որ համայնքները դառնան տնտեսական զարգացման ակտիվ նախաձեռնողներ և այս հացում մեր նպատակները համընկնում են,-ասաց փոխմարզպետը:
Հանդիպման հաջորդ հատվածում համայնքների ներկայացուցիչների հետ առանձին-առանձին քննարկվեցին ծրագրերի մշակման առանձնահատկությունները: