Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին Թումանյանի, Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների համայնքների սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը

24.01.2020


 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հունվարի 24-ին սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի քննարկումներ անցկացրեց Թումանյանի, Սպիտակի և Տաշիրի  տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ՝ այսպիսով ավարտելով նախնական քննարկումները: Ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստրաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Եվս մեկ անգամ հիշեցնելով, որ այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը կտրվի ավելի վաղ՝ մարզի ղեկավարը նշեց, որ նախնական հայտերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մարզպետարանը պետք է ներկայացնի մինչև փետրվարի 2-ը:
-
Նպատակն այն է, որ կարողանանք ծրագրերը մեկնարկել և ավարտին հասցնել մինչև տարեվերջ,-ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ միաժամանակ հորդորելով համայնքերին առավել ակտիվ լինել:

-Սուբվենցիոն ծրագրերն, ըստ էության, համայնքային միջոցները կրկնապատկելու նպատակ ունեն, որպեսզի հնարավորություն լինի պետության կողմից տրամադրված միջոցներով մի քանի անգամ ավելի շատ ծրագրեր իրականացնել՝ նպաստելով համայնքի զարգացմանը,-նշեց մարզպետը:

Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի հայտերի ներկայացման առումով համայնքներն ավելի ակտիվ են թե՛ մասնակցության և թե՛ ավելի շատ ծրագրեր ներկայացնելու առումով, քանի որ 2019թ. իրականացված ծրագրերի հաջող փորձը մեծ թվով համայնքներում լրացուցիչ խթան է հանդիսացել այդ հարցում:

Մարզի քաղաքային համայնքների մեծ մասը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ակտիվորեն պատրաստվում է օգտվել նաև ՄԱԶԾ/ԿԿՀ-ի աջակցությամբ իրականացվող բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Մարզպետի հանձնարարությամբ քաղաքաշինության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, համայնքների ղեկավարների և նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերը կքննարկվեն առանձին-առանձին, անհրաժետության դեպքում այցեր կկատարվեն համայնքներ՝ առանձին ծրագրերի իրականացման արդյունավետությունը տեղում ուսումնասիրելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53