Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԵՑ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԱՆ 2019 Թ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

23.01.2020

 Հունվարի 23-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը:
Ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար.
-Տարին առանձնացավ հրդեհների և տարաբնույթ դեպքերի աննախադեպ առատությամբ, այդ թվում նաև՝ դժբախտ ելքերով, սակայն ձեր անձնվեր աշխատանի շնորհիվ դրանց մեծ մասը հաջողվեց հաղթահարել: Տարին վարչության համար առանձնացավ նաև ձեռբերումներով՝ նոր տեխնիկական հագեցվածություն, վերանորոգման աշխատանքեր, աշխատավարձերի զգալի բարձրացումներ և այլն, ինչը, վստահ եմ, լրացուցիչ խթան է հանդիսանում փրկարարների համար: Ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ տարեցտարի ավելանում է վստահությունը կառույցի հանդեպ, ինչը, կարծում եմ, ձեր աշխատանքի ամենաիրական գնահատականն է, -ասաց մարզի ղեկավարը:
Ներկաներին իր և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անունից ողջունեց նաև Ա. Նազարյանը: Նա Անդրեյ Ղուկասյանին և համայնքների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց կառույցի հետ սերտ համագործակցության և արտակարգ դեպքերի ժամանակ աջակցության համար:
Վարչության պետի ներկայացմամբ՝ 2019 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է` 1425 արտակարգ դեպք (2018թ.` 1258), որոնց հետևանքով զոհվել է 42 (2018թ.` 35), մար¬մնական վնասվածքներ ստացել 866 մարդ (2018թ.` 1106): 2019թ-ին մարզում 2018թ-ի համե¬մա¬տու¬թ¬յամբ գրանցված արտա¬կարգ դեպքերը աճել են 167-ով կամ 11,6 տոկոսով, զոհե¬րի թիվը աճել է 7-ով կամ 16,6 տոկոսով, վիրավորներինը նվազել է` 240-ով կամ 21,7 տոկոսով:
Հաշվետու ժամանակաշրջանում վարչության ստորաբաժա¬նում¬նե¬րի կողմից իրականացվել է՝ 2199 ելք (2018թ.՝ 1342, ավելացել է 857-ով կամ 38,9տոկոսով):
2019 թ.-ի 2018թ.-ի համեմատությամբ հրդեհների թիվն աճել է 392-ով կամ 62,6 տոկոսով: Ընդ որում տեղի ունեցած 626 հրդեհ¬¬նե¬¬¬րից 432-ը կամ 69 տոկոսը եղել են անտառներում և խոտածածկ տարածքներում:
-Հրդեհները կանխելու նպատակով մարզպետի կողմից հանձնարարություններ է տրվել համայնքների ղեկավարներին, ազգաբնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանելու վերաբերյալ,ասաց վարչության պետը:
Նրա տեղեկացմամբ, մարզում առկա է թվով 217 հրշեջ հիդրանտ, որից գործում է 179-ը: -Հրշեջ հիդրանտները բացակայում էին Թումանյանի, Գուգարքի և Տաշիրի տարածաշրջաններում, որտեղ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների ջանքերով տեղադրվեցին 15 ջրածորակներ՝ Թումանյան՝ 10, Տաշիր՝ 3 և Գուգարք՝ 2 հատ: Ջրածորակների տեղադրման աշխատանքները շարունակվելու են նաև 2020 թվականին,-ասաց Ս. Գաբրիելյանը:
Նա ներկայացրեց նաև բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ուղղությամբ տարված աշխատանքները, կանխարգելիչ միջոցառումները, փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացմանն ուղղված ձեռնարկումները: Նա ուրախությամբ նշեց, որ այսքան տարիների ընթացքում առաջին անգամ վարչության անձնակազմը 100 տոկոսով ապահովված է ամենօրյա համազգեստով:
Վարչության ստորաբաժանումներում առկա է 26 տեխնիկա, առաջիկայում վարչությունը կհամալրվի նոր տեխնիկայով;
-2019 թ-ն վարչության համար դարձավ ձեռքբերումների, նվաճումների տարի. վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվեցին ճապոնական թվով 5 «Իսուզու» մակնիշի ավտոբաքով և նույն մակնիշի ավտոսանդուղքով: Օրեր անց ստորաբաժանումները կհամալրվեն ճապոնական թվով 9 «Իսուզու» մակնիշի ավտոբաքով,-ասաց նա:
Ս. Գաբրիելյանն անդրադարձավ նաև 2020թ. անելիքներին:
Ամփոփելով հաշվետվությունը՝ Անդրեյ Ղուկասյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատելով կատարված աշխատանքները, նշեց, որ 2020թ., որպես մարզի ղեկավար, լուրջ ուշադրություն է դարձնելու համայնքների և այլ շահագրգիռ կառույցների հետ համագործակցությամբ հրդեհների կանխարգելման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ապաստարանների վիճակի բարելավմանը:
Նա շնորհակալագրեր հանձնեց ոլորտի մի խումբ նվիրյալների: Մի շարք փրկարարներ և ոլորտին առնչվող աշխատակիցներ պարգևատրվեցին նաև ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի, Վանաձորի և Ալավերդու համայնքների ղեկավարների պատվոգրերով և շնորհակալագրերով:
ՀՀ ԱԻՆ նախարարի պատվոգրի արժանացավ նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36