Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱԶԾ/ԿԿՀ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԱՐԱԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

23.01.2020

 Դեռևս 2019թ. նոյեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել էր ՀՀ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման ծրագիրըլ:
Արդյունքում նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նպատակ ունի 2020 թ. սուբվենցիոն ծրագրերով աջակցելու համայնքներում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման նախագծերի իրականացմանը՝ հայտերի մշակման փուլից մինչև իրականացման համար լրացուցիչ միջոցների տրամադրումը:
Այդուհանդերձ համայնքների ղեկավարներին առաջարկվել է 2020 թվականի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտերի մշակման ժամանակ նկատի ունենալ ՄԱԶԾ տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրման հնարավորությունը և կապ հաստատել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի հետ՝ հայտերի հիմնավորման և մշակման համար:
Լոռու մարզպետարանի հրավերով ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի ներկայացուցիչները մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի պաշտոնյաների մասնակցությամբ ծրագիրը հանգամանորեն ներկայացրեցին Լոռու մարզպետարանում:
Հյուրերին ողջունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն, ով և վարում էր քննարկումը: Նա շնորհակալություն հայտնեց նման քննարկում անցկացնելու պատրաստակամության համար՝ առաջարկելով մարզի քաղաքային համայնքների ներկայացուցիչներին ակտիվ համագործակցել ծրագրի պատասխանատուների հետ և առավելագույն կերպով օգտվել ծրագրի ընձեռած բացառիկ հնարավորությունից:
- Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Լոռու մարզի բոլոր քաղաքային համայնքները: Վանաձոր համայնքում Լոռու մարզպետի առաջարկով ծրագրում նախատեսվում է ընդգրկել հատկապես համայնքի կենտրոնին զուգահեռվող բարձրահարկերը, ինչը կնպաստի քաղաքի արտաքին տեսքի ու զբոսաշրջային գրավչության բարձրացմանը,-ասաց Գ. Մարկոսյանը:
Նա նշեց, որ ծրագրի մեկնարկից սկսած, մինչև վերջնկան ավարտը դրանք վերահսկվելու են մարզի ղեկավարի ու մարզպետարանի պատասախանատու պաշտոնյաների կողմից:
Ինչպես ներկայացվեց ՄԱԶԾ/ԿԿՀ ներկայացուցիչների կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներում բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիր իրականացնելու համար ՄԱԶԾ-ն կներդնի ընդհանուր գումարի 25 տոկոսը, պետության համաֆինանսավորումը կլինի 60-65 տոկոս, մնացած գումարը կներդնի համայնքը, ծրագրում կարող են ներդրում ունենալ նաև շենքերի բնակիչները, բարերարներ: Տեղեկատվություն ներկայացվեց նաև ծրագրի շրջանակներում Էներգաարդյունավետության միջոցառումների մասին: Այն է՝ շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացում, տանիքի ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքներում նոր էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում, ընդհանուր տարածքներում էներգաարդյունավետ լուսավորության համակարգի տեղադրում և այլն: Կանխատեսվող արդյունքներն են՝ ջեռուցման նպատակով սպառվող էլեկտրաէներգիայի և գազի ծախսի 30-60% կրճատում, բնակարանների շուկայական արժեքի 10-20% բարձրացում, շենքի շահագործման ժամկետի ավելացում, շենքի արտաքին տեսքի և ընդհանուր տարածքների, այդ թվում տանիքի ամբողջական բարելավում, շենքի ընդհանուր տարածքների լուսավորման ծախսերի կրճատում, շենքերի արտաքին տեսքի և գրավչության բարձրացում և այլն:
Ծրագրի պատասխանատուները պատասխանեցին նաև առաջադրված հարցերին:Նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցելու նախագծանախահաշվային աշխատանքների կազմակերպմանը և հետագա գործողություններին::

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36