Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 2020Թ. ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՇՈՒՐՋ 5 ԾՐԱԳԻՐ

22.01.2020

 Հունվարի 21-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի, մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետի հավանությանն արժանացած Վանաձորի զբոսաշրջային գրավչությունների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, այնպես էլ՝ համայնքի կողմից 2020թ. սուբվենիցոն ծրագրերով ներկայացվելիք հայտերը:
-Կարևոր է սուբվենցիոն ծրագրերի շուտ մեկնարկը, որպեսզի հնարավորություն ունենանք դրանք մինչև տարեվերջ ավարտելու,-ասաց մարզի ղեկավարը՝ նկատառում հայտնելով, որ նախորդ տարի Վանաձորում մեկնարկած մի շարք ծրագրեր հնարավոր չեղավ ամբողջական ավարտին հասցնել և դրանք տեղափոխվեցին 2020թ.:
Մ. Ասլանյանի ներկայացմամբ սուբվենցիոն ծրագրերով այս տարվա համար համայնքը նախատեսում է իրականացնել այգիների բարեկարգման, բազմաբնակարան շենքերի էներգախնայողությանն ուղղված, փողոցների ասֆալտապատման, մարզական և մշակութային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ:
Մարզպետի հանձնարարությամբ մինչ հայտերի ներկայացումը քաղաքաշինության վարչության, քաղաքապետարանի և նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերը կքննարկվեն առանձին-առանձին:


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:13