Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը կարևորեց հիմնադրամի աջակցությունը հատկապես զբոսաշրջային ոլորտի զարգացման առումով

22.01.2020

Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «Մերձավոր Արևելքի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արփինե Բաղդոյանին և կարողությունների զարգացման և մոնիթորինգի մասնագետ Վարդան Շանոյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը:
Հյուրերը, ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, տեղեկացրեցին, որ Լոռու մարզում իրականացրել են մասնավորապես կանանց միկրոձեռներեցությանն աջակցության ծրագրեր, սակայն այժմ նախատեսում են ընդլայնել իրականացվող ծրագրերի շրջանակները՝ համագործակցելով Լոռու մարզպետարանի և ՏԻՄ-երի հետ:
Գ. Մարկոսյանը, ողջունելով հիմնադրամի նախաձեռնությունը և պատրաստակամությունը, շնորհակալություն հայտնեց ծրագրերի իրականացման առումով Լոռու մարզը ևս դիտարկելու համար.
-Պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել ձեզ՝ ակտիվ համագործակցելով և տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն,-ասաց փոխմարզպետը:
Հիմնադրամի ներկայացուցիչների խնդրանքով Գ. Մարկոսյանը ներկայացրեց մարզի զարգացման առաջնահերթությունները՝ առավել կարևորելով հիմնադրամի աջակցությունը հատկապես զբոսաշրջային ոլորտի զարգացման առումով.
-Մեզ համար այսօր առաջնային խնդիրներից է զբոսաշրջային քարտեզի առկայությունը, որպեսզի կարողանանք ավելի շատ զբոսաշրջիկներ բերել և մի քանի օր պահել մարզում,-ասաց փոխմարզպետը:
Հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին դիտարկել առաջարկությունները և արդեն նոր հանդիպմանը ներկայանալ կոնկրետ ծրագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59