Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կոտտոնի» ընկերությունը մարզի ղեկավարի և կառավարության աջակցությամբ պատրաստ է ընդլայնելու իր գործունեությունը

16.01.2020

 Հունվարի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Կոտտոնի» ընկերության հիմնադիր Կարեն Դասոյանին: Նորաստեղծ ընկերությունը զբաղվում է հագուստի արտադրությամբ և նախորդ տարի նոյեմբեր ամսին կարի արտադրամասեր է հիմնել Ալավերդի և Վանաձոր համայնքներում: Ալավերդիում աշխատակիցների թիվը 80-ից ավելի է, Վանաձորում՝ շուրջ 50, սակայն ընկերությունը ընդլայնվելու մեծ ցանկություն և հնարավորություններ ունի:
Մարզի ղեկավարի հարցին ի պատասխան սեփականատերը պարզաբանեց նախորդ տարեվերջին Ալավերդում գործող ֆաբրիկայում առաջացած դժգոհությունների պատճառները՝ նշելով, որ խնդիրները հարթված են:
Նա նշեց, որ ոգևորված է ընդլայնելու արտադրությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, քանի որ զգում է ՀՀ կառավարության և մարզի ղեկավարի կողմից իրեն աջակցելու պատրաստակամությունը, նաև նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ողջունելով գործարարի նախաձեռնողականությունը, վերահաստատեց իր պատրաստակամությունը աջակցելու նրան՝ ընդլայնվելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում՝ անհրաժեշտության դեպքում միջնորդ հանդիսանալով գործարարի և ՀՀ կառավարության միջև:
Գործարարը նաև նշեց, որ Վանաձորի արտադրամասի համար աշխատողներ է հավաքագրում:
Ցանկացողները կարող են զանգահարել (091) 96 88 89 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52