Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ
14.01.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և գործարկում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը. https://www.regions4growth.am/:
Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
Այս հարթակը թույլ է տալիս պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:
Այն յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարարի հնարավորություն կընձեռի իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու և ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական միջոցներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:
Հարթակին կարող եք ծանոթանալ մուտք գործելով http://lori.mtad.am/պաշտոնական կայքէջի ձախակողմյան մասում գտնվող «ՀՀ տարածքների համաչափ զարգացում» հատվածում կամ այցելելով www.regions4growth.am պաշտոնական կայքէջ: