Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ
08.01.2020
Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ճրագալույցի հանդիսավոր արարողությունը:
Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցվեց Սուրբ պատարագ: Պատարագին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, այլ պաշտոնատար անձինք:
Գուգարաց թեմի առաջնորդն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին։
Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն տարան եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագը, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ ցերեկով էր երևում: