Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
30.12.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ և մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդամներ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին եղան N զորամասում և մեկնեցին առաջնագիծ՝ շնորհավորելու սահմանապահ զինծառայողներին և հաղորդակցվելու նրանց կենցաղին։ Մեր պատվիրակներին նախ ընդունեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որից հետո նրանք մեկնեցին առաջնագիծ։
Այստեղ մարզի ղեկավարին հայ դիրքապահները մանրամասն ներկայացրեցին մարտական հերթապահության առկա վիճակը՝ վստահեցնելով, որ հայոց սահմաններն անառիկ են, հայ դիրքապահը՝ արթուն ու աչալուրջ։
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը զինծառայողներին փոխանցեց տոնական ծանրոցներ, բարի ծառայություն և խաղաղ մարտական հերթապահություն մաղթեց տղաներին, շնորհավորեց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Տավուշի մարզպետարանում Լոռու իր գործընկերներին ընդունեց Հայկ Չոբանյանը։ Նրանք զրուցեցին երկու մարզերի զարգացման հեռանկարներից և կատարված աշխատանքներից։