Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցանակակիր դպրոցի աշակերտներին ընդունեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը

26.12.2019

Դեկտեմբերի 26-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներին և նրանց հասարակագիտության ուսուցիչ Նարինե Խաչատրյանին։
«Երեխայի իրավունքների մասին» կոնվեցիայի 30-ամյակին ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Առնապ հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ դպրոցականների շրջանում իրականացրեց «Դեռահասների ներգրավումը համայնքային սոցիալական, բնապահպանական և կլիմայի փոփոխությանն առնչվող հիմնախնդիրների ուսումնառության գործընթացում» ծրագիրը: Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների աշխատանքները ժյուրիի կողմից համարվեցին լավագույնը։ Նոյեմբերի 18-ից 20-ը աշակերտները հասարակագիտության ուսուցիչ Նարինե Խաչատրյանի հետ որպես հաղթող թիմ հրավիրվել էին մասնակցելու Երևանում իրականացվող երեխաների գագաթնաժողովի միջոցառումներին և ներկայացնելու իրենց աշխատանքները (հիմնախնդրի մասին պատմող տեսանյութ և պանելային քննարկում):
Երեխաները Գայանե Մարկոսյանին պատմեցին մրցույթի մանրամասներն ու կիսվեցին իրենց ստացած դրական տպավորություններով։ Նրանց նաև հետաքրքրում էր պետական կառավարման գործընթացը, ինչի վերաբերյալ մարզպետի տեղակալը խոսեց մի քանի ընդհանուր մոտեցումներից և հրավիրեց 2020 թվականին իրենց նախընտրած օրն այցելել Լոռու մարզպետարան ու մեկ օր անցկացնել մարզպետի կամ իր հետ՝ ծանոթանալու մարզային իշխանության ներկայացուցիչների աշխատանքային առօրյային։
Լոռի մարզպետարանի կողմից ցուցաբերած գործուն աջակցության համար հյուրերը հայտնեցին իրենց շնորհակալության խոսքը, ինչին ի պատասխան Գայանե Մարկոսյանն ընդգծեց, որ իրենք ևս երախտապարտ են մարզի պատիվը բարձր պահելու և մրցույթին բարձր մակարդակով մասնակցելու համար։ Նա վստահեցրեց, որ աջակցությունն ու համագործակցությունը շարունակական են լինելու, և աշակերտները կարող են մարզպետարանին դիմել ցանկացած խնդրով՝ վստահ լինելով, որ այստեղ ունեն պատրաստակամ և հոգատար բարեկամների մի ամբողջ աշխատակազմ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53