Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱԽԹԱԼԱ ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻՆ
25.12.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին և Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանին: Շնորհակալագրեր հանձնեց իրենց համայնքներում սուբվենցիոն առավելագույն ծրագրեր իրականացնելու, հետևողական և արդյունավետ աշխատանքի համար:
Մարզի ղեկավարը ուրախությամբ փաստեց, որ երկու համայնքներում էլ արդյունքն ակնհայտ է: Այդ մասին ոչ միայն կատարված աշխատանքներն են փաստում, այլև՝ համայնքների բնակիչները:
Նա հույս հայտնեց, որ երկու համայնքներում եկող տարվա ընթացքում կբազմապատկվեն ձեռքբերումները և իրենց օրինակով կվարակեն մարզի մյուս համայնքների ղեկավարներին: