Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԻՄ ԼՈՌԻՆ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

25.12.2019

Դեկտեմբերի 25-ին կայացավ Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
«ԻՄ ԼՈՌԻՆ» խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն էին հայտնել 25 գեղանկարիչներ մեկական աշխատանքով:
Բացման խոսքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդներին՝ մարզպետարանի հետ համագործակցության և հետագա աջակցության կոչին անմիջապես արձագանքելու և ցուցահանդեսին մեծ ջանասիրությամբ պատրաստվելու համար:
Նա մեկ անգամ ևս վստահեցրեց, որ մշակույթը լայն առումով մարզպետարանի կողմից ընկալվում է որպես ազգային լուրջ նշանակություն ունեցող ոլորտ, որ կառավարությունից մինչև մշակույթի բաժնի աշխատակից դիտարկվում է մեկ նպատակ. հզորացնել մշակութային գործչին, կայունացնել նրա կենսամակարդակը, ապահովել ինքնադրսևորվելու համար նպաստավոր պայմաններ և աջակցել ստեղծարար մտքի հանրահռչակմանը ամբողջ աշխարհում:
Գայանե Մարկոսյանի խոսքով մարզպետարանի հիմնական և առաջնային գործառույթը լինելու է մարզի սահմաններից դուրս նրանց ներկայացվածության ապահովումը, ինչը կարող է նպաստել աշխատանքների վաճառքին, արվեստագետի կյանքի, և մեծ առումով նաև մարզի գեղանկարչական դպրոցի աշխուժացմանը: Առաջիկայում մարզպետի անմիջական միջնորդությամբ ցուցահանդեսը կհանգրվանի նաև մայրաքաղաքում: Նա շնորհակալություն հայտնեց երիտասարդ գեղանկարիչներին մարզպետարանի կոչին արագ արձագանքելու և պատրաստակամություն դրսևորելու համար, որը խոսում է արվեստագետների կողմից պետական կառույցի, այս դեպքում մարզպետարանի հանդեպ վստահության և վերջինիս մշտակա պատրաստակամության մասին:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բոլոր մասնակիցներին պարգևատրեց պատվոգրերով՝ կոչ անելով սերտացնել կապը մարզպետարանի և ոլորտը համակարգող բաժնի հետ, հաղորդակիցն ու մասնակիցը դառնալ մարզում ծավալվող բոլոր միջոցառումներին:
Երախտիքի ու շնորհավորանքի ելույթներից հետո ներկաներն արդեն երկրորդ հարկում ծանոթացան երիտասարդների՝ Լոռին ու նրա շքեղ բնաշխարհը բացահայտող աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52