Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

23.12.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայողի գրասենյակում 2 փուլով ընթացող մրցույթի արդյունքում Արթուր Ռաֆայելի Մխիթարյանը վարչապետի հրամանով նշանակվել է Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Արթուր Ռաֆայելի Մխիթարյանը ծնվել է 1980 թ օգոստոսի 18-ին
ք.Կիրովականում:
1987թ-ին ընդունվել և 1997թ.-ին ավարտել է Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը:
1997-2004թթ սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:
2004-2005թթ. անցել է կլինիկական ինտերնատուրա Վանաձորի կայազորային հոսպիտալում:
2005-2009թթ ծառայել է Արցախի հանրապետության Պաշտպանության Բանակում, զբաղեցնելով զորամասի բուժկետի պետի, զորամասի բուժծառայության պետի, դիվիզիայի բուժծառայության պետի պաշտոններ:
2009-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրդինատուրան «ֆիզիոթերապիա» մասնագիտությամբ:
2011-2018թթ ծառայել է ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանում, որպես ֆիզիոթերապիայի և բուժական մարմնամարզության բաժնի պետ:
2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը զբաղեցրել է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը:
Անցել է մի շարք վերապատրաստումներ, մասնակցել միջազգային գիտագործնական կոնֆերանսների:
Պահեստազորի սպա է(բ/ծ մայոր), պարգեվատրվել է մի շարք պատվոգրերով, «Ամբասիր ծառայության» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով:
Տիրապետում է ռուսերեն և գերմաներեն լեզուների:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Շնորհավորում ենք Արթուր Մխիթարյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և մաղթում աշխատանքային բեղմնավոր գործունեություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52