Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՄԵԿ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԽՆԱՄՔԻ ԾԱԽՍԵՐԸ
20.12.2019
Իր խոստմանը հավատարիմ մնալով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը այսուհետ յուրաքանչյուր ամիս կստանձնի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի ամենատարեց շահառուի՝ վանաձորաբնակ 91-ամյա Սեդա Ասլանյանի սննդի, դեղորայքի և խնամքի պարագաների ֆինանսական հոգսը:
Այս աջակցության շնորհիվ կազմակերպությունը Վանաձորում 80 շահառուի դիմաց արդեն ունի 81 միայնակ տարեց:
Չնայած անկողնուն գամված լինելուն՝ մարզի ղեկավարին այսօր Սեդա տատիկը ջերմ ընդունելության արժանացրեց՝ շնորհակալություն հայտնելով նման հոգածության համար: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր հերթին տատիկին մաղթեց առողջություն և ասաց, որ ցանկացած խնդրով կարող է անկաշկանդ դիմել իրեն: Նա նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ նման ծրագիր իրականացնելու համար և հույս հայտնեց, որ իր օրինակը վարակիչ կլինի նաև մյուսների համար: