Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեց մարզական տարին

20.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին: Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:
Նախարարը գավաթներ, հավաստագրեր և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներ (1-ին տեղ` 450.000 դրամ, 2-րդ տեղ` 350.000 դրամ, 3-րդ տեղ` 250.000 դրամ) է հանձնել նաև Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին: Սպարտակիադայի հաղթող է ճանաչվել Արցախի Հանրապետությունը, երկրորդ տեղում Շիրակի, իսկ երրորդում՝ Լոռու մարզն է: Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին, ընդգծել է, որ սպորտի մասսայականացումը մնալու է նախարարության առաջնահերթությունների թվում:
Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը 2019թ ընթացքում մարզական-մասսայական միջոցառումները մարզի տարածքում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00