Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐՁԱՏՎՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ 9 ԾՐԱԳԻՐ

20.12.2019

Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգի պահանջներին համապատասխան այսօր ներկայացրեց կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, որը զեկուցեց հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:
Հանձնաժողովը նախագահում է Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Արդեն իրականացված 7 ծրագրերից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել էր Լոռու մարզպետարան՝ առաջարկելով ներկայացնել լրացուցիչ նույնաբովանդակ ծրագրեր, որին արձագանքել էին Լոռու մարզի Գեղասար և Սպիտակ համայնքները:
Գեղասար համայնքի կողմից իրականացվեց «Գեղասարի գերեզմանատան ցանկապատում և տարածքների բարեկարգում» ծրագիրը: Սպիտակ համայնքը նախաձեռնեց «Սպիտակ համայնքի ճանապարհների հարակից տարածքների բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագիրը:
Հանձնաժողովը նոյեմբերին հաստատեց ծրագրերը և, թեև դրանց իրականացման համար տրվել էին սեղմ ժամկետներ, սակայն երկու ծրագրերն էլ կազմակերպվեցին բարձր մակարդակով:
Ընդհանուր առմամբ աշխատանքներում զբաղված են եղել 24 գործազուրկ քաղաքացիներ:
Սպիտակի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Գագիկ Ստեփանյանի և ծրագրերի խորհրդատու Գայանե Բոջուկյանի ակտիվ մասնակցությամբ քննարկման ներկայացվեցին ավարտված ծրագրերը, որոնք ստացան դրական եզրակացություն:
Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման ընթացքում իրենց ներդրումն ունեցած կողմերին, առանձնակի կերպով ընդգծեց համայնքապետերի պատրաստակամությունն ու համարձակությունը՝ սեղմ ժամկետներում լուրջ աշխատանքների իրականացման պարտավորություն ստանձնելու համար: Նա նշեց, որ եկող տարի լուրջ քայլեր կձեռնարկվեն նախագիծն իրականացնել մարզի ավելի շատ համայնքերում՝ մասնակիորեն լուծելով նաև մարդկանց զբաղվածության խնդիրը:
Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանն առաջարկեց Շնորհակալագրերով խրախուսել ծրագիրն իրականացնող կողմերին:
Ընդհանուր առմամբ մարզում այս տարի իրականացվել է 9 ծրագիր, հանձնաժողովը գումարել է 11 նիստ, կայացրել 8 որոշում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-05-27 17:12:46