Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Նոր Հայաստանում անպատժելիության մթնոլորտ չի կարող լինել». Լոռու մարզպետն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

20.12.2019

Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որի մասնակցեց շուրջ 3 տասնյակ բնակիչ մարզի բոլոր տարածաշրջաններից: Այս անգամ ևս հարցերի գերակշռող մասը սոցիալական բնույթի էին, սակայն քիչ չէին նաև համայնքների ղեկավարների և տարբեր պաշտոնյաների անօրինական գործողությունների դեմ ուղղված բողոքի արտահայտությունները: Մարզի ղեկավարն ի պատասխան նշեց, որ Նոր Հայաստանում անպատժելիության մթնոլորտ չի կարող լինել և առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել, որոնք կուղղորդվեն իրավապահ մարմիններին:
Մարզի ղեկավարին դիմեցին նաև աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, անձնական բնույթի և այլ հարցերով:
Ա. Ղուկասյանը հենց տեղում լուծում տվեց ֆինանսական աջակցության վերաբերյալ, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ խնդիրների: Մի շարք հարցերի վերաբերյալ մարզի ղեկավարն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ դրանք հանգամանորեն ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով լուծում տալու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09