Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՀԱՅՏՆԵՑ, ՈՐ «ԹԵՂՈՒՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
19.12.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյին: Հանդպմանը ներկա էին նաև Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարի առաջարկությամբ ընկերության գլխավոր տնօրենը համառոտ ներկայացրեց ընկերության գործունեությունը, արտադրական գործընթացները՝ նշելով, որ աշխատակիցների մեծ մասը ազդակիր համայնքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ են:
Մարզի ղեկավարին առավել հետաքրքրում էին ընկերության կողմից իրականացվող սոցիալական և բնապահպանական ծրագրերը, որոնք ուղղված կլինեն Շնող խորոշացված համայնքի բնակավայրերի խնդիրների լուծմանը:
Վ. Նալիվայկոն տեղեկացրեց, որ, բացի հարկային պարտավորություններից, ընկերությունը համայնքապետարանի հետ կնքված պայմանագրի հիման վրա յուրաքանչյուր տարի պարտավորություն է ստանձնել պայմանագրով սահմանված գումար տրամադրելու համայնքին՝ այն, ըստ անհրաժետության տնօրինելու նապատկով: Նրա վստահեցմամբ, սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունը մարզում այլ բարեգործական ծրագրեր ևս իրականացնում է:
Ա. Ղուկասյանն, ի պատասխան հույս հայտնեց, որ դրանք կօգտագործվեն նպատակային կերպով՝ հաշվի առնելով համայնքի առաջնահերթությունները:
-Համայնքը կարող է նշված գումարի շրջանակներում նաև ակտիվ մասնակցություն ունենալ սուբվենցիոն ծրագրերին՝ այդ կերպ լուծելով կենսական նշանակության ավելի շատ խնդիրներ համայնքի համար՝ նպաստելով հավասարապես բոլոր բնակավայրերի զարգացմանը,-ասաց մարզի ղեկավարը: