Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեցին Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի բոլոր միջոցառումները
18.12.2019
Արդեն հաջորդ գյուղատնտեսական տարվա համար Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումներ Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի գյուղատնտեսները պետք է իրականացնեն նախապես՝ այս տարվա պատկերը չկրկնելու համար: Իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, վարչության աշխատակիցները ոլորտային պատասխանատու այլ մասնագետների՝ Սննդամթերի անվտանգության տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Կամո Սողոյանի, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Լոռու մարզի գլխավոր խորհրդատու Արման Դիլբարյանի, «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի ագրոքիմիկոս Արթուր Մելիքսեթյանի հետ միասին եղան Կուրթան համայնքում՝ անցկացնելով դասընթաց-խորհրդատվություն: Թեև այցի մասին համայնքի ղեկավարին տեղյակ էր պահվել օրեր առաջ, սակայն մասնակցությունը դասընթացին այնքան էլ ակտիվ չէր՝ 20-25 բնակիչ:
Այսուհանդերձ, մասնագետների կողմից հանգամանալի կերպով ներկայացվեցին ցեցի դեմ պայքարի բոլոր միջոցառումները: Նրանք վստահեցրին, որ վերջիններիս իրականացման դեպքում արդյունքները բավականին գոհացուցիչ կլինեն:
Անհրաժեշտության դեպքում մասնագետները պատրաստակամ էին կրկին այցելելու համայնք, խորհրդատվություն տրամադրելու նաև հեռախոսակապի միջոցով: