Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
17.12.2019
Անցկացվեց Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նիստի օրակարգային հարցերից գլխավորը դեկտեմբերի 17-ին մեկնարկելիք ձմեռային զորակոչն էր. առաջին նորակոչիկները ծառայության կմեկնեն Սպիտակի տարածաշրջանից: Սրա հետ կապված քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր:
Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի զինկոմ Արմեն Թումանյանը վստահեցրեց, որ ինչպես նախորդ զորակոչների ժամանակ, այս անգամ ևս լավագույն կերպով կկատարվեն բոլոր առաջադրանքները, և Լոռու մարզը դարձյալ կճանաչվի լավագույնը:
Անդրադաձ կատարվեց նաև դպրոցներում զինղեկների կողմից «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը, պատանիների և աղջիկների ռազմահայերնասիրական ոգու բարձրացմանն ուղղված ծրագրերին և այլն: